Հոգնել եմ արդեն. Մհեր Բաղդասարյանը իր՝ «ծերանալու» խոսակցությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկաբնակ լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանն, ով հանրությանը հայտնի է իր սկանդալային հաղորդումներով, ինստագրամյան իր էջում անձնական լուսանկար է հրապարակել, որին կից տեքսում բողոքել է բոլոր նրանցից, ովքեր անընդհատ հիշեցնում են իր՝ մազերի սպիտակելը, «ծերանալը»:

«Հոգնել եմ արդեն… «Վայ Մհեր ջան, էս ոնց ես սպիտակել»: Քիչ ա մնում ի պատասխան ասեմ՝ «բա դուք էս ոնց եք չաղացել» կամ «որևէ մարզում չի օգնի ձեր տհաճ դեմքին»: ՍՊԻՏԱԿԵԼ ԵՄ ՈՒ ԼԱՎ ԵՄ ԱՐԵԼ: ՀՊԱՐՏ ԵՄ ԱՄԵՆ ՄԻ ՍՊԻՏԱԿ ՄԱԶՈՎՍ ՈՒ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԹԱՔՑՆԵԼ ԴՐԱՆՔ, ՆԵՐԿԵԼ: ԱՄԵՆ ՄԻ ՍՊԻՏԱԿ ՄԱԶ ԻՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆ Է: Թող ես էլ 35-ում «ծերանամ», ձեզ ինչ:

Որոշ մարդկանց մազերն սկսում են սպիտակել շատ ավելի վաղ տարիքից, օրինակ՝ 25 տարեկանից․ սա գենետիկ հակվածության մասին է խոսում։ Եթե պապի կամ հոր մազերը ևս վաղ տարիքից են սկսել սպիտակել, շատ մեծ է հավանականությունը, որ նրանց ժառանգները, անկախ սեռից, նույնպես վաղ տարիքից սպիտակ մազեր կունենան։ Այս պրոցեսը հնարավոր չէ ո՛չ կանխատեսել, ո՛չ էլ կանխել։ Ի դեպ, ծերանալ ևս պետք է արժանապատվորեն»,- գրել է Մհերը:

Հիշեցնենք, որ Մհեր Բաղդասարյանը վերջին շրջանում գտնվում էր Հայաստանում:

Մ.Ղ.




Լրահոս