
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը ցանկանում էր վերջին պահին փոփոխություններ կատարել Իսրայելի հետ համաձայնագրում: Եվ այդ փոփոխություններ կատարելու ցանկությունը դանդաղեցրել է հակամարտող կողմերի միջև զինադադարի և պատանդների ազատ արձակման գործարքի իրականացումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
ՀԱՄԱՍ-ը համաձայնագիրը չի ստորագրել տեղական ժամանակով ժամը 23:00-ին։ «Կարծես թե նրանք դեռ քննարկում են այս հարցը», – հայտնում է լրատվամիջոցը:
Նշվում է, որ համաձայնագիրը չի կարող կյանքի կոչվել առնվազն առաջիկա 24 ժամվա ընթացքում, քանի որ Քաթարն ու ՀԱՄԱՍ-ը դեռ չեն ստորագրել դրա վերջնական տարբերակը։