Թուրքիայում հարևանները վիճել են աղմուկի պատճառով. կյանքից զրկվել է 5 մարդ, այդ թվում` 2 երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարայում շենքերից մեկում հարևանների միջև վիճաբանության ժամանակ հինգ մարդ է սպանվել հրացանի կրակոցներից, այդ թվում երկու երեխա, հայտնում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Սինջան թաղամասում գտնվող շենքերից մեկում բնակվող հարևանների միջև:

«Նույն ընտանիքի 4 անդամ մահացել են տեղում, մեկը` հիվանդանոցում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Հայտնի է դարձել, որ հարևանների միջև ժամանակ առ ժամանակ վեճեր էին ծագում աղմուկի պատճառով։




Լրահոս