Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ ԵՄ-ն Ուկրաինայի իշխանություններին է փոխանցել մակրոֆինանսական օգնության նոյեմբերի չափը՝ 1,5 մլրդ եվրոյի չափով։
«Այսօր մենք 1,5 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն ենք փոխանցել Ուկրաինային, մեր ընդհանուր օգնությունը Ուկրաինային հասել է 85 միլիարդ եվրոյի»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի այցի ժամանակ հույս էր հայտնել, որ ԵՄ-ն կշարունակի ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային։