ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Wildberries-ի սևուրբաթյան խարդախությունները․ զե՞ղչ, թե՞ գումար աշխատելու նոր տարբերակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Wildberries-ում «Սև ուրբաթ»-ին ընդառաջ դեռ նոյեմբերի 11-ից մեծ զեղչեր էին հայտարարվել։ Օգտատերերին խոստանում էին մեծ և մեգա ակցիաներ, սակայն նոյեմբերի 11-ին Wildberries-ի հաճախորդները մեծ հիասթափություն ունեցան, երբ տեսան, որ որոշ ապրանքների արժեքեները 60-70% էժանանալու փոխարեն կրկնակի թանկացել են։
Wildberries-ի օգտատերերը Ֆեյսբուքում բացված խմբում բողոքում են, որ զեղչերի սեզոնին ակցիաներ անելու փոխարեն, հավելյալ շահույթ ստանալու համար ՝ թանկացնում են ապրանքները 10-20%-ով։

Օգտատերերից մեկը իր նախընտրած վերարկուն պահել էր զամբյուղում հատուկ զեղչերի շրջանում գնելու համար, սակայն վերարկուն 30 հազար դրամից դարձել էր 70 հազար դրամ։ Մեկ այլ օգտատեր էլ նույն կերպ ձմեռային կոշիկներ էր ցանկացել գնել, երբ զեղչերի ընթացքում այն 31 հազար դրամից դարձել էր 42 հազար դրամ։

Նշենք, որ սևուրբաթյան զեղչերի շրջանում նման «հնարամտությունները» բացառելու համար, ՄՊՀ-ն մերահսկողություն է կատարում և տուգանում անբարեխիղճ տնտեսվարողներին։ Օրինակ նախորդ տարի հանձնաժողովը տուգանել է 32 շահառուի գրեթե 100 մլն դրամով։ Նմանատիպ խարդախություններից խուսափելու համար այս ոլորտը Հայաստանում կարգավորվում է նաև գնումների մասին համապատասխան օրենքով։




Լրահոս