Բժիշկը բացահայտել է անքնության պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բժիշկ Սերգեյ Ագապկինը բացահայտել է անքնության ոչ ակնհայտ պատճառներից մեկը. «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում նա նշել է, որ երիկամների հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել անքնության:

Մասնագետը նշել է, որ անքնությունը կարող է երիկամների հիվանդության ախտանիշ լինել։ «Երիկամների հիվանդությունը կարող է դրսևորվել բոլորովին այլ ախտանիշներով, հատկապես երբ խոսքը վերաբերում է երիկամների քրոնիկ հիվանդությանը կամ երիկամների քրոնիկ անբավարարությանը», – բացատրել է բժիշկը:

Բժշկի խոսքով՝ երիկամների հետ կապված խնդիրների նշանները կարող են լինել հեմոգլոբինի մակարդակի նվազում և գլխացավեր։ «Քրոնիկ երիկամային անբավարարությունը դրսևորվում է միանգամայն ֆանտաստիկ ախտանիշներով, որոնք առաջին հայացքից ոչ մի կապ չունեն երիկամների, այդ թվում՝ անքնության հետ», – բացատրեց նա:




Լրահոս