ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաստատված ու հավանական թեկնածուներ. ով կլինի ՀՖՖ նոր նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստի արդյունքում հստակեցվեց, որ հերթական՝ 24-րդ ժողովը կանցկացվի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում: ՀՖՖ նախագահի պաշտոնավարման ժամկետի լրացմամբ պայմանավորված՝ ժողովն ընտրական է լինելու։ Ավելի պարզ ասված դեկտեմբերի 23-ին պետք է ընտրվի ՀՖՖ նոր նախագահ:

Իսկ ովքե՞ր են հավանական թեկնածուները:

Մամուլում մինչ այս պահը պտտվում էին մի քանի անուններ, սակայն դեռ պաշտոնապես իր թեկնածությունը հաստատել է միայն Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսը՝ շոկի ենթարկելով իշխանական վերնախավին:

«Միշտ ուզել եմ, որ կարիերայիս ավարտին հայկական ֆուտբոլին օգուտ տամ: Կարծում եմ, որ հայկական ֆուտբոլն այժմ կարևոր խաչմերուկի վրա է: Ես իմ թեկնածությունն եմ դնում ՀՖՖ նախագահի ընտրություններում: Իմ փորձով ու նվիրվածությամբ կարող եմ մեծ օգուտ բերել հայկական ֆուտբոլին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Օզբիլիսը:

Նրա թեկնածությունը հավանական է այնքանով, որ վերջինս փորձառու ֆուտբոլիստ է, նրան երկրպագուները սիրում են, հավանում են նրա խաղը եւ ահա կարիերայի ավարտից հետո սեփական փորձով երիտասարդ ֆուտբոլիստների հետ կիսվելը՝ յուրաքանչյուր ֆուտբոլասեր լավագույն որոշումը կհամարի:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնողների ցանկում գտնվող ներկայիս նախագահ, նախկին մարզական լրագրող Արմեն Մելիքբեկյանի անվան շուրջ տարակարծություններն ամենաշատն են:

Նա իշխանության սիրելիներից է, սակայն քաղաքական էլիտան կարծում է, որ պետք չէ նրան որպես թեկնածու առաջադրել, քանի որ մրցակցություն որպես այդպիսին չի լինի այդ դեպքում:

Այսպիսով ստացվում է, որ իշխանական վերնախավը ՀՖՖ նախագահի թեկնածուի հարցում ձեռնունայն է մնացել:

Մամուլում որպես ՀՖՖ նախագահի մեկ այլ թեկնածու է դիտարկվում նաեւ Մխիթար Հայրապետյանը, որի առաջադրման մասին եւս որեւէ պաշտոնական խոսակցություն չկա: Իհարկե նա եւս դասվում է ՀՖՖ լավագույն կառավարիչների թվին, ով սրտացավորեն կարող է ղեկավարել կառույցը, սակայն, թե ինչ կորոշվի Հայրապետյանի թեկնածության առաջադրման հետ կապված՝  դեռեւս անհայտ է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Մարիամ Ղազարյան




Լրահոս