«Ռոսիա 24»-ի լրագրողը կյանքից զրկվել է Զապորոժիեում անօդաչուի հարվածից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքի թղթակից Բորիս Մաքսուդովը մահացել է Զապորոժիեի շրջանում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ստացած վնասվածքներից:

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Մաքսուդովն առաջին իսկ օրերից աշխատել է հատուկ ռազմական գործողության գոտում և բազմիցս ռեպորտաժներ է նկարահանել Դոնեցկից։

Ռազմական թղթակիցը ստացել էր բեկորային վնասվածքներ, վերջույթների բաց կոտրվածքներ, պոկվել են նրա մատները։ Մաքսուդովին տեղափոխել էին զինվորական հոսպիտալ, որտեղից որոշել են գիշերը տեղափոխել Ջանքոյ, սակայն նա ճանապարհին մահացել էր:




Լրահոս