Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մասիս գյուղի 52-ամյա մի բնակիչ Արտաշատ համայնքի վարչական տարածքի տարբեր վայրերից կատարել է գողություններ:
Բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 22-ին 52-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին և խոստովանել, որ օգոստոս ամսին Մասիս գյուղի գերեզմանատան հարակից մատուռից գողացել է մոմակալներ, որոնք հետագայում հանձնել է որպես մետաղի ջարդոն:
Բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվել է, որ մասիսցի տղամարդը կատարել է նաև այլ գողություններ: Մասնավորապես, սեպտեմբեր ամսին Վերին Արտաշատ գյուղի տներից մեկում աշխատելիս գողացել է զոդման սարք: Սեպտեմբերին մեկ այլ գողություն կատարել է Մասիս գյուղում. համագյուղացիներից մեկի տան բակից գողացել է խորքային ջրհորի շարժիչի մալուխը:
Գողոնը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: