Թուրքիան առաջիկայում չի կարողանա վավերացնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան ՆԱՏՕ-ին տեղեկացրել է, որ Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը չի կատարվի այն ժամկետներում, որպեսզի երկրի անդամակցության արարողությունը կարողանային իրականացնել հաջորդ շաբաթ դաշինքի արտգործնախարարների հանդիպմանը, գրում է Reuters-ը;

Անցյալ շաբաթ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի վերաբերյալ քվեարկությունը՝ այդ թեմայով հետագա բանակցություններ վարելու համար:

Հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, կվերսկսի այդ հարցի շուրջ քննարկումները երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը: ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարներն այդ օրերին կհանդիպեն Բրյուսելում:

Ե՛վ Շվեդիան, և՛ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով դիմել էին անցյալ տարվա մայիսին:

Նախագահ Թայիփ Էրդողանն այն ժամանակ առարկություններ արեց երկու խնդրանքներին առնչվող: Թուրքիան հավանություն է տվել Ֆինլանդիայի հայտին ապրիլին, սակայն Շվեդիային՝ դեռ ոչ:

Թուրքիան Շվեդիայից պահանջել է ավելի շատ քայլեր ձեռնարկել ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) տեղական անդամներին սանձելու համար։




Լրահոս