Կասեցվել է «Կաթով խլոպիա» և «Թանապուր» արտադրատեսակների արտադրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, երեխաների զարգացման կենտրոնում արձանագրված թունավորման դեպքով պայմանավորված, ստուգում են իրականացրել «Սայադյան» ՍՊԸ-ում (Լիդեր Լենդ երեխաների զարգացման կենտրոն, ք. Երևան), որի ընթացքում կատարվել է նմուշառում «Կաթով խլոպիա» և «Թանապուր» արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր հետազոտության:

Փորձաքննությամբ արձանագրվել է, որ «Կաթով խլոպիա» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Թանապուր» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին և, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, համարվում են վտանգավոր:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Սայադյան» ՍՊԸ գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթով խլոպիա» և «Թանապուր» արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:




Լրահոս