Ադրբեջանը շարունակում է հայկական հետքը վերացնել Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանը ճանապարհ է հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների կողքի գերեզմանոց։

«Սա այն 6 հայկական գերեզմանոցներից մեկն է, որը փրկվել է դեռևս խորհրդային տարիներին՝ Ադրբեջանի իրականացրած վանդալիզմի քաղաքականությունից։ Խորհրդային տարիներից դեռ Ադրբեջանը Շուշին որպես ադրբեջանական քաղաք ներկայացնելու, հայկական գործոնը Շուշիում իսպառ վերացնելու նպատակով, հայկականության հետքերը մաքրելու քաղաքականության շրջանակում քանդում էր նաև հայկական գերեզմանոցները՝ տեղը կառուցելով շենք շինություններ։ Հիմա էլ փաստորեն ճանապարհի կառուցման պատրվակով քանդում է հյուսիսային գերեզմանոցը։ Այնտեղ կան 8 տասնյակի հասնող հայերի տապանաքարեր, որոնք իրենց արձանագրություններով բավականաչափ ինֆորմացիա են տալիս Շուշիի պատմության, այնտեղ ապրած մարդկանց կենցաղի, արհեստների, մշակութային ընկալումների մասին»,-ArmLur.am-ին տեղեկացրել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանը։

2020 թվականի նոյեմբերից ի վեր, գերեզմանատներ քանդելու 5-րդ դեպքն է սա՝ Մեծ Թաղերի, Սղնախի, Շուշիի և Վազգենաշեն գյուղի մերձակայքում գտնվող գերեզմանատների ավերումից հետո։

Հայկ Ավանեսյան




Լրահոս