ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովի բոլոր որոշումները լեգիտիմ են լինելու՝ չնայած հայկական կողմի բացակայությանը։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։

Արտգործնախարարը հաստատել է, որ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ «Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, քննարկել ենք, ի թիվս այլ հարցերի, այս հարցերն ու որոշումների կայացման մեխանիզմները։ Բոլոր որոշումները, որոնք այսօր կկայացվեն, միանգամայն օրինական են։ Կազմակերպության կանոններին և ընթացակարգին համապատասխան. որոշումներն ընդունվում են բոլոր անդամ երկրների համաձայնությամբ, մենք պայմանավորվել ենք, որ գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և, բնականաբար, բոլոր որոշումները, որոնք այստեղ վերջնական տեսքի են բերվել  հանձնաժողովի շրջանակներում, կփոխանցենք. մեր հայ գործընկերներին, և մենք հույսը դնելու ենք նրանց վրա, որ կմիանան նրանց»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Մինսկում կայանալիք գագաթնաժողովին հայկական կողմի բարձր ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետի չժամանելուն, Սերգեյ Ալեյնիկն ասել է, որ դրան պետք է հանգիստ վերաբերվել։




Լրահոս