Դատարանը արդարացրել է «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը մեղադրվում էր ամերիկացի մոդել Քեթրին Մայորգայի բռնաբարության մեջ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղջիկը մարզիկի դեմ կրկին հայց էր ներկայացրել այս տարվա հոկտեմբերին, սակայն դատարանը որոշում է կայացրել ի օգուտ Ռոնալդուի՛:
Մայորգան առաջին անգամ հրապարակավ մեղադրել էր ֆուտբոլիստին բռնաբարության մեջ 2018 թվականի սեպտեմբերին։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 2009 թվականին՝ Ռոնալդուի՝ Լաս Վեգասում արձակուրդի ժամանակ։
Այնուհետեւ կողմերը պայմանավորվել են մանրամասներ չհրապարակել, իսկ տուժողին, ով ստիպված է եղել հրաժարվել մեղադրանքից, վճարվել է 375 հազար դոլար։ Ֆուտբոլիստը հերքել է բոլոր մեղադրանքները։