
Սրտաբանի մոտ այցելությունները, առողջ ապրելակերպնու առողջական վիճակին ընդհանուր հետևելը կօգնեն նվազեցնել կրկնակի սրտի կաթվածի հնարավորությունը: Այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է թերապեւտ Ալեքսեյ Խուխրեւը։
«Առաջին հերթին մարդը պետք է հասկանա, թե ինչն է առաջին ինֆարկտի պատճառը դարձել: Որպես կանոն, երկրորդ ինֆարկտը գալիս է նրանց մոտ, ովքեր առաջինից հետո դասեր չեն քաղել,- նշել է փորձագետը:
Միևնույն ժամանակ Խուխրևը խորհուրդ է տվել գտնել լավ սրտաբան, պարբերաբար այցելել նրան և անպայման հետևել բժշկի խորհուրդներին:
«Պետք է թողնել ծխելը, նիհարել, սկսել ճիշտ սնվել, ուշադիր ընդունել բժշկի նշանակած բոլոր դեղամիջոցները։ Մարզվել, վերահսկել խոլեստերինի և վիտամին D-ի մակարդակը», – ասել է նա: