Վերջերս համացանցում լուրեր էին պտտվում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամայել էր քանդել «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը:
Ավելի ուշ սկսեցին խոսակցություններ տարածվել, թե ադրբեջանցիները արդեն սկսել են քանդել այն։ Այդ առիթով, ArmLur.am-ը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։
«Այս պահի դրությամբ հստակ տեղեկություն չկա։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տարբեր օգտատերեր կոչ են անում քանդել հուշարձանը՝ փոխարենը կանգնեցնել «Երկաթե բռունցք»-ը»։
Ադրբեջանը շարունակում է Արցախում վանդալիզմի քաղաքականությունը։ Նմանատիպ դեպքերից է Արցախի խորհրդանիշ համարվող «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի վրա Ադրբեջանի դրոշը փակցնելը։
Հայկ Ավանեսյան