ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ իջեցրեց նկուղ, գնաց պատերազմի դաշտ ու հետ չեկավ. արցախցի փրկարարի հարազատները մանրամասներ են ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի պատերազմից հետո, Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքը դարձել էր սահմանամերձ: Թշնամու դիրքերը գյուղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էին: Ադրբեջանցիները հաճախակի կրակում էին խաղաղ բնակիչների վրա, իսկ սեպտեմբերի 19-ին, խոշոր տրամաչափի զինատեսակներից սկսեց ռմբակոծվել գյուղը: ArmLur.am-ն այցելել է ԱԻՊԾ Սարուշենի հրշեջ փրկարարական ջոկի ծառայող Գեղամ Ղազարյանի հարազատներին: Գեղամի մայրն ու կինը պատմել են նրա անցած ուղու, պատերազմի օրերին նրա կատարած հերոսական աշխատանքների ու ծանր կորստի մասին:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում։

Հայկ Ավանեսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս