ՀԱՊԿ պետությունների անվտանգության ամրապնդման համար նոր քայլեր են պետք. Լուկաշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության ամրապնդման համար նոր լուծումներ գտնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին նա հայտարարել է Մինսկում` ՀԱՊԿ խորհրդի նիստի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Անհրաժեշտ է վերլուծել կազմակերպության պատասխանատվության գոտում ժամանակակից ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման հիմնական միտումները՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում»,- ասել է Լուկաշենկոն։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է նոր լուծումներ գտնել պետությունների անվտանգության ամրապնդման համար։

Իր հերթին Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը Մինսկում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մեկնարկից առաջ ասել էր, որ բոլոր անդամների համերաշխության և միասնության պահպանումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր խնդիրն է այսօր։

Նա նաև հայտնել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում կայանալիք գագաթնաժողովից հետո կայցելի Երևան։




Լրահոս