ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տաթեւ Արցախի եւ ևս 10 անձի դեմ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն սեպտեմբերի 19-ի ակցիաների մասնակից 11 անձի մասով որոշում է կայացրել:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ակցիաների ժամանակ անկարգության մեղադրանքով 11 անձի նկատմամբ նախաքննության ավարտ է հայատարարվել, եւ գործը ուղարկվել է դատարան:

Մասնավորապես՝ Մարատ Կարենի Հակոբյանին, Մխիթար Լեռնիկի Օհանջանյանին, Մանվել Սամվելի Պետրոսյանին, Անատոլի Հայկազի Համբարյանին, Վալերի Լենսերի Գրիգորյանին, Տաթևիկ Մուշեղի Վիրաբյանին, Գոռ Էռնեստի Հակոբյանին, Բորիս Պարտեզի Սողոմոնյանին, Վրեժ Առնոլդիկի Հախումյանին, Տիգրան Գագիկի Հովհաննիսյանին, Աշոտ Արտաշեսի Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության շենքի՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց, այլ անձանց կողմից զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելուց հետո մասնակցել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններին, որի ժամանակ բռնություն են գործադրել ոստիկանության աշխատակցի նկատմամբ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս