Չինաստանում տղամարդը կողոպուտի ժամանակ քնել է ու ձերբակալվել ոստիկանության կողմից, գրում է Asia One-ը։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, երբ կողոպտիչը ներխուժել է տուն, լսել է մարդկանց խոսակցությունն ու վախեցել։ Այդ պատճառով նա որոշել է սպասել մեկ այլ սենյակում, մինչև ընտանիքը գնա քնելու, իսկ հետո հանել բոլոր թանկարժեք իրերը։ Սակայն չինացին չկարողացավ իրագործել իր պլանները և քնեց։
Տան տերն ուժեղ խռմփոց է լսել և հասկացել, որ տան ներսում անծանոթ մարդիկ են։ Երբ նրան տեսել են հատակում քնած, կանչել են ոստիկանություն, որոնք եկել ու ձերբակալել են հանցագործին։
Բացի այդ, հետաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդն արդեն ունեցել էր օրենքի հետ կապված խնդիրներ՝ նա քրեական անցյալ ունի գողության համար։