Այսօր՝ նոյեմբերի 23-ին՝ ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 24-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Արամի փողոց հատվածի երթևեկությունը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Պատճառվող անհարմարության համար հայցում են բնակիչների ներողամտությունը: