
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում տարած հաղթանակը։
«Շնորհավորում եմ իմ թիմին ևս մեկ լավ արդյունքի և նվաճման համար։ Բարդ հանդիպում էր։ Հոկտեմբերին մենք շատ նյարդեր ծախսեցինք, բայց ամեն ինչ լավ ավարտվեց։
Այս երկու հանդիպումներից մենք վաստակեցինք վեց միավոր։ Հեշտ չէր, հատկապես այսօր: Երկրորդ գոլը չխփեցինք, կարող էինք բաց թողնել, բայց կարողացանք հաղթել։ Սա մեծ ձեռքբերում է, մենք գնում ենք Գերմանիա, որտեղ տասնյակ հազարավոր խորվաթ երկրպագուներ կաջակցեն մեզ։
Մենք պետք է շատ բաներ բարելավենք ու շատ աշխատենք, եթե ցանկանում ենք կրկնել աշխարհի առաջնության արդյունքները»,- Դալիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: