ՔՈՉԱՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԿԱՊԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը եւ օրաթերթի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասուլիս էին հրավիրել եւ ուշագրավ բացահայտումներ արեցին:Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ Քոչարյանների փաստաբանը` Սարգիս Գրիգորյանը, եւ դատավոր Արայիկ Մելքումյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «ընկերներ» են. «Ուզում ենք հասկանալ` «Ֆեյսբուք»-ում ընկեր լինելը կարո՞ղ է անաչառություն է, իրենց արձակած դատական ակտը` եւս: Երկրորդը` հիմնավոր կասկածներ ունենք, որ Արայիկ Մելքումյանը` առաջին ատյանում մեր դեմ վճիռ կայացնողը, Սարգիս Գրիգորյանի քավորն է: Մենք հիմա հետամուտ ենք, որ Մայր աթոռից գտնենք այդ փաստաթուղթը: Սա էլ երկրորդ ապացույցը, որ պետք է ուսումնասիրվի, որպեսզի հասկանանք, թե ինչ կապերով է կապված հենց այդ դատավորը Քոչարյանների ընտանիքի փաստաբանների հետ»: «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը նշեց, որ Քոչարյանների ընտանիքի գործը «Ժամանակ»-ի դեմ իրականում քաղաքական հետապնդում է: Փաստաբանը հավելեց նաեւ, որ «Գլենդել Հիլզ»-ն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերության հայցապահանջում այսպիսի դրվագ կա, որի վրա պետք է ուշադրություն դարձնել. «Լրագրողը, տեսնելով որոշակի երեւույթ, որ գիշերն առաստաղն ընկել է քնած մարդու վրա, այդ երեւույթը որակել է որպես ինքնափլուզում, այսինքն` գնահատական է տվել այդ երեւույթին: Ինքնափլուզում բառը վիրավորանքի բնույթ չի կրում, բայց «Գլենդել Հիլզ»-ը վիրավորվել է»:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս