
Երևանում նոյեմբերի 24-ին, 25-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 26-ին հնարավոր է, 27-ին սպասվում է անձրև։
Մարզերում նոյեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին, 27-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում նոյեմբերի 23-25-ը՝ 10-15մ/վ, 26-ին, 27-ին՝ 18-22մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն նոյեմբերի 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-ին՝ կնվազի 7-10 աստիճանով։