
Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հումանիտար հրադադարը կսկսվի վաղը առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 07:00-ին: Այդ մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։
ՀԱՄԱՍ-ից հաստատել են տեղեկությունը, հավելել, որ օրական մարդասիրական օգնությամբ և դեղորայքով բեռնված 200 բեռնատար օգնություն կհասցվի Գազայի հատվածի բոլոր շրջաններ: