Լուսանկարը՝ համացանցից
Համացանցում Wildberries-ի անունից զեղծարարությունները նորից կրկնվում են։ Օգտատերերը ստանում են անհայտ ծագման հղումներ, որին ըստ ցուցումների հետեւելուց հետո օգտատերերին խոստանում են դրամական պարգեւ։ Դրամական պարգեւը ստանալու ձեւը նշելուց հետո արգելափակվում է հղումը։ Սա անձնական տվյալներ շորթելու նոր եղանակ է, քանի որ Wildberries-ը նման նվերներ անելու դեպքում օգտատերերին կդիմեր ավելի պաշտոնական տարբերակով։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է տրվում մահվան վկայականը:
Սիլվա Բոյաջյան (59 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մահվան վկայական ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) տարածքային բաժին եւ ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը`
- մահվան վկայականը ստացողի անձնագիրը եւ պատճենը,
- մահացածի անձնագիրը,
- թաղամասային բժշկի կողմից տեղեկանք` մահվան մասին:
ՀՀ ԱՆ ՔԿԱԳ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՔԿԱԳ բաժնի աշխատակցի կողմից տրվում է դիմումի ձեւ, որը պետք է լրացվի վկայական ստացողի կողմից:
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Գորիսում ինչպե՞ս կարող եմ ստանալ մարդատար եւ երթուղային տաքսիների ծառայություն իրականացնելու թույլտվություն:
Աշոտ Նավասարդյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համայնքի տարածքում մարդատար եւ երթուղային տաքսիների ծառայության թույլտվության համար անհրաժեշտ է դիմել քաղաքապետարան՝ Առեւտրի եւ սպասարկման բաժին:
ՀՀ Սյունիքի մարզպետարան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Համապատասխան թույլտվությունը տրամադրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: