ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է շվեյցարական Նյուշատել քաղաք, որտեղ ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում նոյեմբերի 17-ին կմրցի Շվեյցարիայի Մ-21 ընտրանու հետ: Թիմը նոյեմբերի 18-ին կմեկնի ֆինլանդական Տուրկու, որտեղ նոյեմբերի 21-ին կհյուրընկալվի Ֆինլանդիայի հասակակիցներին:

 

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող են մասնավորեցման գործարքները անվավեր ճանաչվել։

Արմեն Եղոյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մասնավորեցման գործարքները դատական կարգով անվավեր են ճանաչվում, եթե մասնավորեցված գույքը ենթակա չէ մասնավորեցման, կամ մասնավորեցման հետեւանքով պետական սեփականություն ձեռք բերած անձն իրավունք չունի մասնակցելու մասնավորեցմանը: Վերջին դեպքում գործարքը կարող է անվավեր ճանաչվել միայն այդ անձին վերաբերող հարցով:

Պետական գույքի կառավարման կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնավորեցման համար վճարումները, այդ թվում` հերթական վճարումը, ինչպես նաեւ մասնավորեցման գործարքի այլ պայմանները չկատարելու դեպքում լիազորված պետական մարմինը հայց է ներկայացնում դատարան` գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու մասին:

 

 

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս եւ ի՞նչ պաշտոնների են  դասակարգվում քաղաքացիական ծառայության պաշտոնները:

Անի Հովեյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիական ծառայության պաշտոնները, ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց լուծման, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներից, դասակարգվում են հետեւյալ խմբերի` քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ եւ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոններ:

Քաղաքացիական ծառայության գրասենյակ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ ենթախմբերի: Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին, 2-րդ, 3րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբերի:

 




Լրահոս