Շրջանառվող լուրերի համաձայն` առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում ուժային ոլորտում: Մասնավորապես, ըստ այդ լուրերի, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը հրաժեշտ է տալու իր պաշտոնին, իսկ նրա փոխարեն նշանակվելու է տեղակալը` Արզուման Հարությունյանը: Իսկ պարոն Հակոբյանն առաջիկայում նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար: ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանն էլ առաջիկայում նշանակվելու է ՀՀ գլխավոր դատախազ: Սակայն դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հերքեց Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության մասին լուրերը: Ըստ նրա` գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը լրանալու է 2013թ., իսկ մինչ այդ Հովսեփյանը հրաժարական տալու մտադրություն չունի:
ՆՈՐ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ