Գազայում հրադադարը մտավ ուժի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելական բանակի և ՀԱՄԱՍ շարժման միջև չորսօրյա հրադադարն ուժի մեջ է մտել։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հրադադարն ուժի մեջ է մտել այսօր տեղական ժամանակով 07։00-ից (երևանյան ժամանակով՝ 09։00)։

Հիշեցնենք՝ չորեքշաբթի հայտնի դարձավ, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը Կատարի միջնորդությամբ հոկտեմբերի 7-ին հակամարտության սրումից հետո առաջին լայնամասշտաբ պայմանավորվածությունն են ձեռք բերել, որով կողմերը համաձայնել են չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները։




Լրահոս