
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր հյուրընկալվել է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովում։ Շահրամանյանի հանդիպումը հանձնաժողովի անդամների հետ ընթանում է փակ ֆորմատով։
Այս հանգամանքն այժմ բուռն քննարկվում է, քանի որ օրինակ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելու ժամանակ հանդիպումը բաց էր և անգամ հեռարձակվում էր ուղիղ եթերով։ Այժմ սակայն որոշում է կայացվել հանդիպումը փակ անցկացնել։