ՌՈՒՍԱՄԵՏԱՑՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով երեկ այցելել է Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության Գյումրի քաղաքի սահմանապահ ջոկատ, «Սահմանապահներին հուզող խնդիրներին ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաեւ ԱՊՀ հարավային սահմանների պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար»  պարգեւատրվել է Հայաստանում ՌԴ ՍԴԾ մեդալով: Նշենք, որ ՌԴ ՍԴԾ մեդալն ինչ-որ առումով «ֆէէսբեական է», քանի որ ՍԴԾ-ն գտնվում է Ռուսաստանի հատուկ ծառայության ենթակայության տակ, ինչն արձանագրելուց հետո հանգում ենք այն եզրակացությանը, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը պարգեւատրվում է ռուսական հատուկ ծառայությունների մեդալով: Թե կոնկրետ ինչ անվանում ունեցող, չհաջողվեց պարզել, քանի որ ԱԱԽՔ մամուլի քարտուղարն անհասանելի էր: Նշենք` քանի որ այս մեդալի հանձնումը կապվում է Արթուր Բաղդասարյանի` անգլիական լրտեսության մասին քաղաքական եւ հատուկ ծառայությունների էլիտաներում վերաթարմացած խոսակցությունների հետ,  չի բացառվում, որ ներքին ինչ-որ խողովակներով նա է ռուսներից խնդրել, որ իրեն ռուսական մեդալ տան` այս խոսակցությունները հերքելու համար:




Լրահոս