ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնդիկների մասնակցությամբ վթարները դարձել են գլխացավանք․ ինչպես են նրանք վարորդական վկայական ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Հայաստանում՝ հիմնականում Երևան քաղաքում, վթարների էպիկենտրոնում հնդիկ վարորդներն են։ Նրանք մայթերին հիմնականում ինքնագլորով մարդկանց են հարվածում և վնասում, հաճախ իրենց ճարպիկ վազանցների ժամանակ հայտնվում են մեքենաների դիմաց, ինչի հետևանքով էլ ստեղծվում է վթարային իրավիճակ։ Բացի նրանից, որ հնդիկներն ինքնագլորներով են կաթվածահար անում երթևեկությունը, այժմ էլ նրանք սկսել են տաքսիներ վարել և ակտիվ մասնակցություն ունենալ ճանապարհատրանսպորտային վթարներին։

Օրերս ArmLur.am-ին դիմած քաղաքացին բողոքում էր, որ հնդիկները վարում են տաքսիներ՝ առանց երթևեկության կանոններին տիրապետելու։ Նրանք ոչ միայն չեն տիրապետում  ճանապարհատրանսպորտային կանոներին, վերջինս էլ դրա հետևանքով ավտովթարները և վթարային իրավիճակները շատանում են։ Հավելեց նաև, որ նրանք նույնիսկ օնլայն քարտեզներից չեն կարողանում պատշաճ օգտվել։ Նրանք չունենալով նաև վարորդական վկայական՝ զբաղվում են ուղևորափոխադրմամբ, ինչն էլ իր հերթին օրենքի որոշ կետերի խախտում է համարվում։

Երեկ Shamshyan.com-ը Հնդկաստանի քաղաքացու մասնակցությամբ վթար էր արձանագրել։ Վթարը տեղի էր ունեցել Սարալանջի փողոցից Ազատության պողոտա ընթանալիս, երբ բախվել են Mercedes և Opel մակնիշի մեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով Հնդկաստանի քաղաքացի է եղել։ Նա Ազատության պողոտայով ընթանալիս է եղել դեպի Բաբայան փողոց և դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes մակնիշի մեքենային։ Վթարի արդյունքում տուժել էր անչափահաս երեխա։

ArmLur.am-ը զրուցել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում փոխանցեց, որ  Հայաստանում վարորդական վկայական ստանալու համար նախատեսված քննությունը լեզվական առումով ճկուն է, այսինքն՝ հնդիկները, նաև մյուս օտարերկրացիները, շատ հեշտ կարող են քննություն հանձնել։

ArmLur.am-ը դիմել է ՆԳՆ-ին, որ տրամադրեն վիճակագրություն հնդիկների մասնակցությամբ վթարների մասին, որին կանդրադառնանք վիճակագրությունը ստանալուն պես։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս