Գազայի հատվածի հյուսիսից Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) զորքերի դուրսբերման տեսանյութը համացանցում տեղադրվել է տեղի բնակիչների կողմից։ Այս մասին հայտնում է Ynet News-ը։
Նշվում է, որ Գազայի բնակիչները կարծում են, որ Իսրայելի պաշտպանության բանակը լքում է նախկինում վերահսկողության տակ գտնվող տարածքները։
Մինչ այս իսրայելական բանակը Գազայի հատվածի վրա թռուցիկներ էր նետել՝ կոչ անելով նրանց հեռանալ անկլավի հյուսիսից։