ՖՈՏՈ․ Շուշիից մազապուրծ փրկված գորգերն ու կարպետները նոր հասցե կունենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերջին ցուցադրությունից հետո պատրաստվում էի հունվարին ևս մի ցուցադրություն կազմակերպել, որտեղ ընդգրկված կլիներ խեցեղենի շուրջ 30 նմուշ, սակայն ինձ զանգեցին և տեղեկացրին, որ պետական մակարդակով այդ նմուշները թանգարանում հնարավոր չէ պահել և պետք է ազատել հատկացված տարածքը»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշել է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն, հավաքորդ Վարդան Ասծատրյանը:

Վերջին մեկ տարում թանգարանը հավաքորդի կողմից համարվել է «շրջիկ», որովհետև թանգարանի հարցն այդպես էլ չի հանգուցալուծվել: «Շրջիկ» թանգարանը ցուցադրվել է Հայաստանի տարբեր քաղաքներում, ինչպես՝ Վանաձորում, Ստեփանավանում և այլ քաղաքների պետական թանգարաններում:

«Մինչև այսօր որտեղ, որ ցուցադրել եմ գորգերը, բոլորը պետական թանգարաններ են եղել: Բոլորը պահում էի պետական թանգարանների պահոցում՝ տնօրենների հետ անձնական պայմանավորվածությամբ: Ոչ մի խնդիր չկար և որևէ կարգադրություն չի եղել ԿԳՄՍՆ-ից: Վերջերս միայն ԿԳՄՍՆ-ի ոլորտի պատասխանատուն զանգեց և ասաց, որ գորգերը պետական թանգարանի հետ կապ չունեցող մասնավոր հավաքածու է և պետք է հեռացվի հատկացված տարածքից: Չեմ ցանկացել հակաճառել, վիճել՝ հակառակն ապացուցելու համար, քանի որ հիմա ժամանակներն այդպիսին են»,- ասում է Վարդան Ասծատրյանը:

2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ մարզապուրծ փրկված շուրջ 170 գորգերի և 30 խեցեղենի նմուշներն այսօր պետական թանգարաններում տեղ չունեն և արհամարված են պետական մարմինների կողմից:

«Կարևորը պահպանելն է՝ մինչև ճիշտ ժամանակները կգան ու ճիշտ որոշումներ կլինեն: Այդ ճիշտ ժամանակներում թանգարանը կդառնա, այպես ասած, մեր ժողովրդի սեփականությունը: Անշուշտ, գորգերը պիտի մնան Հայստանում ու ներկայացնեն հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը: Այս թանգարանը միակն է գորգերի առումով, որ բոլոր նմուշներն ունեն հստակ ծագումնաբանություն և ցույց են տալիս որտեղ և որ ժամանակաշրջանում է գործվել: Գորգերը մեծ հնաավորություն են տալիս նաև հետաքրքրվողներին՝ գիտական աշխատանքներ կատարելու»,- նշում է մեր զրուցակիցը:

Անձնական միջոցներով, նոյեմբերի 22-ին Վարդան Ասծատրյանը ևս մեկ անգամ փրկեց գորգերը՝ տեղափոխելով այն մասնավոր տարածք: Հավաքորդը խուսափում է նշել գորգերի վայրը՝ անվտանգությունից ելնելով, սակայն վստահեցնում է, որ առաջիկայում իր բոլոր քայլերը ուղղված կլինեն գորգերի, խեցեղենի նմուշների ցուցադրությանը և, որ այսուհետև իր գորգերի տարածքը մասնավոր է լինելու:

«Իմանալով գորգերի զարդանախշերի սիմվոլիկան և գունային գամման՝ ստեղծվում է պատճառահետևանքային կապ՝ ասելու, որ գորգերը բնիկ հայկական են: Այսօր ամենակարևորը շարունակական կապի պահպանումն է մշակույթի մեջ, որը չպիտի կտրել»,-ասում է Վարդան Ասծատրյանը:


Նանիկ Աղասյան




Լրահոս