Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորրենը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ մինչև շաբաթվա վերջ ԱՄՆ -ն Լեհաստան կտեղափոխի 12 F-16 կործանիչներ և 300 զինվոր:
Ուորրենը հիշեցրել է, որ ԱՄՆ -ի այս քայլը պայմանավորված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով, տեղեկացնում է ИТАР-ТАСС լրատվականը:
Իր հերթին Լեհաստանի Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ամերիկյան կործանիչներն ու զինվորականները Լեհաստան են ժամանում ուսումնական ծրագրի համաձայն:
Կոնգրեսում ելույթ ունենալիս, ԱՄՆ -ի Պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել էր, որ հրաման է տվել Լեհաստանի տարածքում գտնվող ԱՄՆ -ի ավիաբազայում իրականացվող ամերկա – լեհական համագործակցության ընդլայնմանը:
Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը: