Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեթե 4 տարի առաջ՝ 2019 թվականի հոկտեմբերի 17-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը ընտրվեց Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ:

Այսօր արդեն Հայրապետյանը ֆեյբուքյան իր էջում հայտնել է, որ իր պաշտոնավարման ժամկետը լրացել է և ինքն այլեւս Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահը չի:

«Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը՝ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ ԵՇՖ հերթական համաժողովում 31 կողմ ձայնով ֆեդերացիայի նոր նախագահ միաձայն ընտրվեց Արթուր Դավթյանը, որին մեծ հաջողություններ եմ մաղթում այս կարևոր գործում։

Ավելի ուշ կներկայացնեմ 4-ամյա իմ պաշտոնավարման ընթացքում Երևանի շախմատի ֆեդերացիայի գործունեության և գրանցած արդյունքների, նվաճումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն»,- գրել է նա։

«Ժողովուրդ» օրաթերթն դեռ օրեր առաջ էր գրել, որ Հայրապետյանն այլեւս չի առաջադրվելու, իսկ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու է իմքայլական նախկին պատգամավոր: «Ժողովուրդ օրաթերթ»-ի այս տեղեկություններն այսօր պաշտոնապես հաստատվեցին:

Մարիամ Ղազարյան




Լրահոս