ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի նախագահի եղբորը ծեծի ենթարկելու գործով երկու անձ է կալանավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին ծեծելու գործով երկու անձ է կալանավորվել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նարեկ Ասատրյանին, Արտաշես Ղահրամանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2023 թվականի հոկտեմբերի 20-ին’ ժամը 15:00-ի սահմաններում խմբի կազմում կատարել է խուլիգանություն:

2023թ. hոկտոմբերի 23-ին ժամը 15:00-ի սահմաններում, մասնակցելով ք. Երևան, Նաիրի Զարյան 17 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության վարչական շենքի մոտ իրականացվող հավաքին և տեսել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակամի ղեկավար Կարեն Շահրամանյանին։

Նրանք քննությամբ դեռևս հստակ չպարզված հարցի շուրջ վիճաբանել են վերջինիս հետ և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ խմբի կազմում իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարական վերաբերմունք ցուցաբերելով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, անտեսելով հասարակական կարգի ապահովման համար ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ներկայությունը, մարդկանց անդորրը խախտելով, ինչպես նաև հարակից հատվածում գտնվող հասարակական նշանակության օբյեկտների բնականոն աշխատանքը խոչընդոտելով կատարել է խուլիգանություն, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել Կարեն Շահրամանյանին:

Արտաշես Ղահրամանյանը կալանավորված է, Նարեկ Ասատրյանը՝ տնային կալաքի տակ, իսկ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ այն ուղարկվել է դատարան։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս