Ուկրաինան Գերմանիայից կրկին սպառազինություն կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևը Բեռլինից կստանա Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Այս մասին Ukrinform-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Մարտին Յագերը։

«Ես արդեն խոսել եմ  մեր աջակցության մասին։ Բացի նշված IRIS-T համակարգերից, ձմռանը այստեղ կտեղակայվի եւս մեկ Patriot համակարգ Գերմանիայից»,- ասել է դեսպանը։

Յագերը նշել է, որ Ուկրաինան Բեռլինից արդեն ստացել է չորս IRIS-T համակարգ։ Նրա խոսքով՝ ձմռանը իրավիճակը կարող է շատ բարդ դառնալ Կիևի համար։




Լրահոս