Թռչնաբուծությամբ զբաղվող ընկերությունը քրեական վարույթի շրջանակում ամբողջությամբ վերականգնել է պետությունից թաքցված՝ 256․500․000 դրամի հարկային պարտավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է ենթադրյալ այլ հանցանքի՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։

«Մասնավորապես, քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թռչնաբուծությամբ և թռչնամսի արտադրությամբ զբաղվող «Ս․․․» ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, պակաս հարկեր վճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի 60-րդ, 61-րդ, 104-րդ և 105-րդ հոդվածների պահանջները, 2021 թվականի հունվար ամսից 2022 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ, թաքցրել են ընկերության շուրջ 658.000.000 ՀՀ դրամի շրջանառությունը, վաճառքներ իրականացնելիս դուրս չեն գրել հարկային հաշիվներ և հարկային մարմին ներկայացված հաշվարկներում մտցրել են խեղաթյուրված տվյալներ։

Կատարված հարկային պարտավորությունների հաշվարկի համաձայն՝ հիշյալ ժամանակահատվածում պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 208․386․752 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ և շահութահարկ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական վարույթով ձեռք բերված անհերքելի փաստերի ներքո ՍՊ ընկերության տնօրենը ընդունել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հանգամանքը և ամբողջությամբ պետական բյուջե է վերականգնել նախկինում չվճարված հարկի գումարը և հաշվարկված տույժերը, որը ընդհանուր կազմել է շուրջ 256.500.000 ՀՀ դրամ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։




Լրահոս