Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը սկսել է համագործակցել բրազիլացի գործակալ Ռաֆաելա Պիմենտայի հետ, հաղորդում է Transfermarkt-ը։
Պիմենտան նաև «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, Էրլինգ Հոլանդի, Մարկո Վերատիի, Մատեյս Դե Լիխտի ու այլ անվանի ֆուտբոլիստների գործակալն է։
Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 15 հանդիպում, դարձել 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։