ՄԻՊ-ի աշխատակազմը մասնակցել է Հայկական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ կազմակերպված դասընթացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր մասնակցել է Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ կազմակերպված դասընթացի:

«Մասնագիտական այրում» խորագրով միջոցառման նպատակն էր զարգացնել աշխատակիցների ճգնաժամային իրավիճակներում աշխատելու կարողություններն ու հմտությունները:

Դասընթացի շրջանակներում աշխատակազմի ներկայացուցիչները գործնական աշխատանքների միջոցով ծանոթացել են մասնագիտական այրման ախտանիշներին, ուսումնասիրել դրանց դեմ պայքարի և կանխարգելման եղանակները։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացումը կրում է շարունակական բնույթ:




Լրահոս