
Նախարար Վահան Քերոբյանը մեկնել է Իտալիայի Հանրապետություն՝ Բավենո քաղաքում «Forum Internazionale Del Turismo 2023»՝ Զբոսաշրջության միջազգային ֆորումին մասնակցելու նպատակով։
Այցի շրջանակում նոյեմբերի 24-ին Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Մալթայի զբոսաշրջության նախարար Քլեյթոն Բարթոլոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնեսի, զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում համագործակցության հնարավորությունները։