Երևանում ՌԴ քաղաքացին ներկայացել է որպես դատախազի օգնական և հայտնել գողության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել ՌԴ քաղաքացի 36-ամյա Արթուր Գ.-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Բաղրամյան պողոտայում՝ «Օրբելի» հյուրանոցային համալիրի դիմաց, գողացել են իր կողմից շահագործվող Mazda CX 5 մակնիշի ավտոմեքենայի տարբերանշանը, որն իր մեջ ներառում է դիստրոնիկ համակարգ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում Արթուր Գ.-ն ոստիկաններին, ապա ժամանած Հայաստանի քննիչներին հայտնել է, որ ինքն աշխատում է Ռուսաստանի Դաշնության դատախազի օգնական: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:




Լրահոս