ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. «Ես գիտեմ, որ օրենք կա` հացի գնի, քաշի մասին: Բայց մենք հացը, որ գնում ենք, չգիտենք ինչ ենք գնում: Ո՞վ պետք է վերահսկի եւ պատժի մարդկանց, որոնք խաբում են»:Զոյա Անդրեասյան, 51 տարեկան, մանկապարտեզի դայակՊԱՏԱՍԽԱՆ.  Հայկական ցորենի ալյուրի ստանդարտ կա, որը պիտի պահվի պարտադիր փաթեթավորված եւ ոչ փաթեթավորված: Այսինքն` այսօրվա օրենսդրությամբ չի պահանջվում, որ հացն անպայման լինի փաթեթավորված: Իսկ փաթեթավորված հացի սպառողական տարայի վրա պետք է լինեն բազմաթիվ այլ, օրենսդրությամբ պահանջվող պայմաններ: Իսկ եթե հացը թողարկվում է ոչ փաթեթավորված, ապա էս դեպքում, առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքի համաձայն, պետք է առկա լինի վաճառքի տեղում տեղեկատվական թերթիկ, որի մեջ նշվում է բացի գնից, վաճառվող հացի քաշը եւ շեղումները այդ քաշից, այն պահանջները, որոնք որ պարտադիր են: Իսկ դրանց չլինելու դեպքում,  վարչական օրենսգրքով սահմանված են պատիժներ: Մոնիթորինգը չի կարող ենթադրել վարչական  տույժերի կիրառում, հաշվի առնելով կառավարության մայիսի 29-ի որոշումը` տեսչական ստուգումները սահմանափակվել են, միայն խոշոր ձեռնարկություններում հնարավորություն կա ստուգել եւ պատժել խախտումների համար: Մնացած դեպքերում, երբ խոշոր ձեռնարկատերեր եւ այլ սուբյեկտներ չարաշահում են, ու առկա են փաստեր սպառողի կյանքի եւ այլ վտանգի մասին, մենք հիմնավորված դիմում ենք վարչապետին, ստանում ենք թույլտվություն եւ սկսում ենք աշխատել այդ ուղիով: Եթե խանութում չկա այդ տեղեկատվական թերթիկը, նախատեսվում է մինչեւ 20.000 դրամի պատիժ: Ցավոք սրտի, կառավարության որոշման համաձայն` համատարած վերահսկողություն չենք կարող իրականացնել. սահմանափակումներ կան:   Գյուղամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության բաժնի պետ  ԱՐԹՈՒՐ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ




Լրահոս