Թել Ավիվը ութ տանկ վառելիք և կենցաղային գազ է մտցրել Գազայի հատված՝ որպես Համասի հետ հրադադարի և պատանդների ազատ արձակման գործարքի երկրորդ օրվա մաս։ Պաղեստինյան տարածքներում ՊՆ-ին կից գործող Իսրայելի կառավարության համակարգողի գրասենյակը ասել է․
«Այսօր առավոտյան 4 տարա վառելանյութ և չորս տանկ կենցաղային գազ Ռաֆահ անցակետով Եգիպտոսից տեղափոխվել են ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպություններ Գազայի հարավային հատված»,- ասվում է հրապարակման մեջ X սոցիալական ցանցում։
Նախօրեին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ին ուժի մեջ է մտել Իսրայելի պաշտպանության բանակի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև քառօրյա զինադադարը։ Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ համաձայնագրի շրջանակներում ամեն օր Գազայի հատված կմտնեն 200 բեռնատար մարդասիրական օգնություն, չորսը՝ վառելիքով ու կենցաղային գազով։ Կողմերը պայմանավորվել են չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները՝ տասնյակ պատանդների ու կալանավորների փոխանակման համար։