
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 26-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը:
Ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը: