
Հայաստանի ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչները դեկտեմբերի 4-14-ը կմասնակցեն Կատարի վարկանիշային մրցաշարին:
Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային Գրան Պրիին Հայաստանը կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Վարազդատ Լալայանը (+109 կգ), ինչպես նաև Ալեքսանդրա Գրիգորյանը, (59 կգ), Տաթև Հակոբյանը, Լիանա Գյուրջյանը, (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):