
Երևանի ձնամաքրման աշխատանքներին այս տարի կներգրավվի բազմաֆունկցիոնալ նոր 50 տեխնիկա՝ մայթերի մաքրման համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ համայնքային հիմնարկում ձմռան նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Հավաքակայանում վերջին շտկումներն են արվում: Բազմաֆունկցիոնալ բոլոր մեքենաներն արդեն վերապրոֆիլավորվել են: