
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր էջում գրել է․
«TIME ամսագիրը հրապարակել է 100 նկարներից բաղկացած ընտրանի, որոնք ամենից շատ են հուզել: Դրանք աշխարհով մեկ տեղի ունեցած իրադարձությունների ականատեսների լուսանկարներն են:
Նրանց թվում են Լեռնային Ղարաբաղի բնակիչները, որոնք ստիպված են եղել լքել հայրենիքը»,- գրել է Բադալյանը։
«Սեպտեմբերի 25-ին տրանսպորտային միջոցը տեղափոխում է Լեռնային Ղարաբաղից փախստականներին Հայաստան»,- գրված է լուսանկարին կից: