Նոյեմբերի 26-ը Տեղեկատվության համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 26-ին նշվում է Տեղեկատվության համաշխարհային օրը, որը 1994-ից սկսած ամեն տարի անցկացվում է Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ, որը գլխավոր խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Տնտեսական ու Սոցիալական խորհուրդներում ու Համաշխարհային տեղեկատվական խորհրդարանում։

Այդ օրը՝ 1992-ին, կայացել է Ինֆորմատիզացիայի առաջին միջազգային ֆորումը։ Հիմա Տեղեկատվության համաշխարհային օրը նշում են աշխարհի շատ երկրներում։ Տեղեկատվությունը, լայն իմաստով այն տեղեկություններն են, որոնք մարդիկ փոխանցում են մյուսներին բանավոր, գրավոր կամ որեւէ այլ միջոցով (օրինակ պայմանական ազդանշանների, տեխնիկական միջոցների օգնությամբ), նաեւ տեղեկությունների փոխանցման կամ ստացման բուն գործընթացը։ Տեղեկատվությունը միշտ մարդկության կյանքում շատ կարեւոր դեր է կատարել։ Իսկ 20-րդ դարի կեսերից սոցիալական առաջընթացի ու գիտության եւ տեխնիկայի բուռն զարգացման արդյունքում տեղեկատվության դերը շատ է մեծացել։

Հիմա համաշխարհային միտում է դարձել հեռարձակման արդիականացումը ՝ թվային տեխնոլոգիաներին անցնելով, գերարագ ինտերնետի ու բջջային կապի զարգացումը։ Այս միտումին հետեւում է նաեւ Ռուսաստանը։ 2008-ին ընդունվել է մինչեւ 2015-ը տեղեկատվական համայնքի զարգացման ռազմավարությունը, որով որոշվել է Ռուսաստանում տեղեկատվական հասարակության զարգացման ոլորտում պետական իշխանությունների մարմինների գործունեության ուղղությունն ու ռազմավարական նատակները։ Ինֆորմատիզացիայի կարեւորագույն ուղղություններից մեկն է ինտերնետային տեխնոլոգիաների զարգացումը մարդու կենսագործունեության ու ընդհանուր հասարակության շատ ոլորտներում, հայտնում է Calend–ը։




Լրահոս